Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Սրտի բնածին արատներ. միջփորոքային խտրոցի արատ

Միջփորոքային խտրոցի արատը տարածված բնածին արատներից է։ Հեմոդինամիկայի խանգարումները կախված են արատի չափից։ Միջփորոքային միջնապատի աննշան արատները արյան շրջանառության վրա նկատելիորեն չեն ազդում։ Մեծ արատների դեպքում (որոնք հիմնականում լինում են խտրոցի թաղանթային մասում) զարկերակային արյունը մեծ քանակով անցնում է աջ փորոք։ Դա բարձրացնում է ճնշումն արյան փոքր շրջանառության մեջ, ինչպես նաև՝ սրտի աջ կեսում, որի հետևանքով աջ փորոքը ենթարկվում է հիպերտրոֆիայի, իսկ թոքային զարկերակը լայնանում է։


Միջփորոքային խտրոցի փոքր արատի միակ նշանը կոպիտ քերծող բնույթի սիստոլային աղմուկն է, որը լսվում է կրծոսկրի ձախ եզրին մոտ, III-IV միջկողային տարածության մեջ։

 

Մեծ արատների դեպքում, արյան փոքր շրջանառության ծանրաբեռնվածության պատճառով, հաճախ դիտվում է թոքաբորբի հակում, հևոց, երբեմն՝ ֆիզիկական թերզարգացում։

 

Զննելիս հնարավոր է հայտնաբերել սրտային կուզ, որն առաջանում է աջ փորոքի չափերի զգալի մեծացման դեպքում։ Հաճախ այդպիսի հիվանդների մոտ հայտնաբերվում է նաև սիստոլային դողոց։

 

Մրջփորոքային խտրոցի արատին բնորոշ է սիստոլային աղմուկը, որը լսվում է՝ I տոնի հետ միասին և վերջանում է II տոնով։ Աղմուկը լինում է կոպիտ արտահայտված, ամենից լավ լսվում է կրծոսկրի վրա կամ նրանից ձախ՝ III -- IV միջկողային տարածության մեջ, տարածվում է դեպի աջ ու ձախ, բայց ոչ խոշոր անոթների ուղղությամբ։ Երեխաների մի մասի մոտ, թոքային զարկերակի, փականների ֆունկցիոնալ անբավարարության հետևանքով, լսվում է կարճ դիաստոլային աղմուկ: II տոնը թոքային զարկերակի վրա հաճախ լինում է ուժեղացած։ Զարկերակային արյան ճնշումն ընկնում է։

 

Էլեկտրասրտագրական փոփոխությունները կախված են զարկերակ-երակային արյան հոսքի չափից և թոքային ճնշման բարձրության աստիճանից։

 

Ռենտգենյան հետազոտության ժամանակ, եթե արատը փոքր է, սրտի ձևը և չափերը կարող են լինել նորմալ։ Մեծ անցքի դեպքում նկատվում է սրտի աջ ու ձախ մասերի մեծացում, թոքային զարկերակի ճյուղերի լայնացում և արտահայտված անոթազարկ։


Աջ փորոքի զոնդավորումը հայտնաբերում է ճնշման բարձրացում և թթվածնի պարունակության ավելացում։

 

Փոքր անցքի դեպքում կանխագուշակումը բարենպաստ է։ Հիվանդը կարոդ է նույնիսկ չիմանալ իր հիվանդության մասին, սովորել, ապրել նորմալ կյանքով։ Մեծ արատների դեպքում երեխաները մանկական տարիքում կարող են մահանալ թոքաբորբերից, իսկ ավելի ուշ՝ սրտային անբավարարությունից։

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

21.11.2013

Հարգելի Մերի, բարև Ձեզ, ըստ Ձեր նկարագրության՝ քիչ տեղեկատվություն ներկայացնելու պատճառով, դժվար է կողմնորոշվել՝ ինչ արատի մասին է խոսքը, սակայն, եթեհ հիմնվենք նրա վրա, որ պատճառը այլ գանագատներ չունենալն է, ապա որևէ վտանգավոր խնդիր չի հուշում: 

Մերի

18.11.2013

բարև ձեզ..նա ունի բնածին սրտի արատ. նրա սրտի արյունատար անոթներից մեկը կարճ է մյուսից...դա նրա կյանքին վտանգ սպառնում է թե ոչ??Նախորոք շնորհակալություն.

Մարինա

16.09.2012

շնորհակալություն

Med-Practic

14.09.2012

Աչքերի տակի կարմրությունը բնորոշ չէ այս հիվանդությանը, նշենք որ մանկական տարիքի համար գործում է անվճար խորհրդատվություն և վիրահատություն, կարող եք դիմել համապատասխան կլինիկա:

Մարինա

13.09.2012

աղջիկս 6 տարէկան է, սրտի բնածին միջփորոքային խտրոցի արատ ունի ինձ անհանգստացնում է որ նրա աչքէրի տակ կարմրում է, խնդրում էմ ասէք կապ ունի իր պրոբլեմի հէտ

Կարինե [email protected]

29.03.2012

Աղջիկս 19տարեկան է և հիմա նրա մոտ կան վերը նշվածը: Սրտի միջնապատի անցք: Պետք է վիրահատվի, իսկ ես երրորդ կարգի հաշվանդամ եմ և չունեմ ֆինանսական միջոցներ, իսկ երեխայիս վիճակն օր օրի վատանում է, ԵՊՀի ուսանողուհի է: Ասացեք ինչ անեմ:

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ